Երևանում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 27-ին հանրության դատին կհանձնվեն նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, նկարչի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեկ ցուցադրության մեջ կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկարների ընդօրինակություններ:
Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



