«Գանձասար-Կապան» ոչ-ոքի է խաղացել կիպրական «Էթնիկոս»-ի հետ
ՍՊՈՐՏ«Գանձասար-Կապան»-ն անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը: Մրցակիցն այս անգամ Կիպրոսը ներկայացնող «Էթնիկոս» թիմն էր:
Խաղը բավական հետաքրքիր պայքարում է անցել : Երկու թիմերն էլ գոլ խփելու լավ հնարավորություններ են ունեցել: Կապանյան թիմից կարող էին աչքի ընկնել Գեղամ Հարությունյանը և Արտակ Ալեքսանյանը:Վկայակոչելով «Գանձասար-Կապան»-ի լրատվության բաժինը, հաղորդում է, որ թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասները և խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
«Էթնիկոս» ակումբում շատ են լեգեոներները, որոնցից դարպասապահ Մարտին Բոգատինովը Մակեդոնիայի ազգային հավաքականի դարպասապահն է: Կապանյան թիմը Բուլղարիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ: