Սոմալիում խաղաղպահների ռազմակայանում պայթյունների զոհերի թիվը հասել Է 13-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու պայթյունների հետեւանքով 13 մարդ Է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Այս մասին հաղորդել Է «Ալ Ջազիրա» պեռուստաալիքը: Հեռուստաալիքն այս տվյալները բերում Է՝ վկայակոչելով իշխանություններին եւ ականատեսներին:
Մահապարտ-ահաբեկիչները ականապատված ավտոմոբիլներով իրենց պայթեցրել են Սոմալիում Աֆրիկյան միության առաքելության խաղաղապահների ռազմակայանի մոտ: Առաջին պայթյունը որոտացել Է ռազմակայանի մուտքի մոտ, երկրորդը՝ վերահսկիչ անցակետի մոտ, որը հսկում են Սոմալիի կառավարական զորքերը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



