Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

5 իրական ու խիստ առեղծվածային պատմություններ, որոնք դժվար թե երբևէ բացահայտվեն

ՖՈՏՈ
Մեր աշխարհը լի է գաղտնիքներով ու առեղծվածներով, որոնք չեն բացատրվում ոչ մի տրամաբանական վերլուծությամբ: Մարդիկ հակված են տեսնել դրանցում ինչ-որ վերերկրյա ուժերի միջամտություն։ Ոմանք համարում են այս ամենն այլ քաղաքակրթությունների գոյության մասին վկայող հուշումներ, ոմանք հակված են ավելի միստիկ բացատրությունների, իսկ ոմանք էլ ակնարկում են, որ այս ամենը կարող է հզոր պետությունների գաղտնի հետազոտությունների հետևանք լինել։
Այս անգամ Ձեզ կներկայացնենք 5 առեղծվածային, բայց միանգամայն իրական պատմություններ, որոնց սպառիչ բացատրություն չի տրվել առ այսօր ու դժվար թե երբևէ տրվի։

5․ Դյատլովի խմբի կործանումը

Հյուսիսային Ուրալում տեղ գտած տուրիստական խմբի կործանումը մինչ օրս էլ շարունակում է հուզել հանրությանը։ Այս պատմությունը հետաքրքրել է անգամ ամերիկացի կինեմատոգրաֆներին, ովքեր պատմության առեղծվածային մոտիվներով նկարահանել են «Դյատլովի լեռնաշղթայի գաղտնիքը» ֆիլմը։
Ողբերգական իրադարձությունները կատարվել են 1959 թվականի փետրվարի սկզբին, երբ 9 հոգուց բաղկացած տուրիստական խումբը՝ Իգոր Դյատլովի գլխավորությամբ, անհետ կորավ Ուրալյան լեռներում։ Մեկ ամիս տևած որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվեց արշավախմբի վրանը, իսկ վրանից ոչ հեռու գտան խմբի անդամներից 5-ի դիակները։ Մայիսին էլ գտան մնացած դիակները...
Խմբի բոլոր անդամները մահացել էին ցրտահարությունից։ Գրեթե բոլորը մերկ էին կամ էլ ամբողջական հանդերձանք չունեին իրենց վրա։ Պատճառը, որը ստիպել էր մարդկանց շտապ դուրս գալ -30 աստիճանի պայմաններում սկսված ձնաբքին ու նույնիսկ շորեր չհագնել, առ այսօր անհայտ է մնում։ Ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվել՝ գաղտնի զենքի փորձարկումից մինչև գնդաձև կայծակի հարված, բայց թե ինչ էր տեղի ունեցել իրականում, ամենայն հավանականությամբ գաղտնիք կմնա։

4․ Ապոկալիպսիսի ձայները

Այս առեղծվածային ձայները նաև հայտնի են որպես «Երկրի ճռռոց» կամ «Երկրի տնքոց»։ Դրանք լսվել են աշխարհի տարբեր անկյուններում ու առաջին անգամ ֆիքսվել են 2011 թվականին։ Այս ձայները մարդկանց վախ ու անհանգստություն են ներշնչում։
Երբ մարդիկ փորձում են նկարագրել իրենց լսածը, առավել հաճախ օրինակ են բերում իրար քսվող հսկայական մետաղյա թիթեղների ձայնը, ասես հենց Երկրի ընդերքից եկող ոռնոց, ինչպես նաև տարօրինակ աղմուկ, որը մասամբ ռեակտիվ ինքնաթիռի ձայն է հիշեցննում։ Հատկապես զգայուն են այս ձայների նկատմամբ կենդանիները։ Ականատեսների վկայությամբ՝ նկարագրվող դրվագներում շները սկսում էին խուճապի մեջ այս ու այն կողմ վազվզել, երբ լսվում էր այս ձայնը։
Գիտնականներն առայժմ ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ապոկալիպսիսի ձայների բնույթը։ Ամենատարբեր տեսություններ են առաջ քաշվել դրանց ծագումնաբանության վերաբերյալ։ Օրինակ՝ ոմանք ենթադրում են, որ դրանք առաջանում են երկրակեղևի շերտերի շարժումներից, իսկ այլոք էլ կապում են դա ուժգին արևային ակտիվության ու նույնիսկ Երկրի մագնիսական բևեռների փոփոխության հետ։

3․ Լաբոկյան լույսեր

1951 թվականի օգոստոս ու սեպտեմբեր ամիսների ողջ ընթացքում ԱՄՆ Տեխաս ու Նյու Մեքսիկո նահանգի բնակիչները գիշերային երկնքում տարօրինակ լույսերի էին հետևում։ Դրանք երկնքում լուսավոր կոր էին կազմել ու անձայն ճախրում էին վերևներում։ Քանի որ այս առեղծվածային իրադարձության մասին առաջին հաղորդագրությունը եկել է տեխասյան Լաբոկ քաղաքից, ուստի այս երևույթը ստացավ «Լաբոկյան լույսեր» անվանումը։
Այս տարօրինակ երևույթին մարդիկ ականատես էին լինում մի քանի օր շարունակ, իսկ 18-ամյա ուսանող Կարլ Հարթն անգամ հասցրեց լուսանկարել դրանք իր ֆոտոխցիկով։ Տվյալ լուսանկարների բազմաթիվ հետազոտություններ փաստում են դրանց իսկությունը։
Այս երևույթի ծագումնաբանության վերաբերյալ առ այսօր թեժ վեճեր են գնում։ Ուֆոլոգիական տեսության կողմնակիցները պնդում են, որ գործ ենք ունեցել այլմոլորակային քաղաքակրթության այցի հետ, իսկ իրատեսներն առաջարկում են մի հիպոթեզ, համաձայն որի՝ ականատեսները պարզապես չվող թռչունների երամներ են տեսել, որոնց փորի փետուրներն արտացոլել են քաղաքային լուսավորությունը։

2․ Նորֆոլկյան գնդի անհետացումը

1915 թվականի օգոստոսի 12-ին Դարդանելյան գործողության անցկացման ժամանակ անհետացավ Նորֆոլկյան գնդի մի ամբողջ գումարտակ։ Բրիտանական զորքերն այդ ժամանակ հարձակում էին ծավալում Գալիպոլի թերակղզու վրա։ Ականատեսների վկայությամբ՝ 267 զինվոր՝ գնդապետ Բոշի հրամանատարության ներքո, մտան մի մարգագետին, որին մոտենում էր մառախուղը...
Երբ մառախուղը ցրվեց, պարզվեց, որ ջոկատն անհետացել է։ Ո՛չ ողջ, ո՛չ էլ անգամ զոհված զինվորների մարմիններ այդպես էլ չհայտնաբերվեցին։ Գումարտակը պաշտոնապես հայտարարվեց անհետ կորած։ Ու միայն մի քանի տարի անց՝ 1918 թվականին, տեղի գյուղացիներից մեկի հողակտորում հայտնաբերվեց նորֆոլկցիների 122 մարմին, իսկ մնացածի ճակատագիրը գաղտնի է մնում առ այսօր։

1․ Թրևիս Ուոլթոնի պատմությունը

Սա այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին ամենահայտնի պատմությունն է։ Այն լայնորեն լուսաբանվել է ամերիկյան մամուլում ու հիմք է դարձել «Երկնային լույսեր» ֆիլմի սցենարի համար։ 
1975 թվականի նոյեմբերի 5-ի երեկոյան 7 անտառահատներ տեսան կապույտ գույնի լույս արձակող սկավառակ Արիզոնա նահանգի Սնոուֆլեյք քաղաքի երկնքում։ Թրևիս Ուոլթոնը դուրս եկավ մեքենայից, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի անսովոր երևույթը։ Այդ պահին սկավառակը լուսավորեց նրան լուսարձակի ճառագայթով, իսկ հետո օբյեկտի ստորին մասից կանաչա-երկնագույն ճառագայթ դուրս եկավ, որը մի քանի մետր այն կողմ շպրտեց Թրևիսին։ Մնացած անտառահատները, տեսնելով դա, խուճապահար փախան անտառից։
Ինքը՝ Թրևիս Ուոլթոնը, անհետացավ, ու նրա որոնումները ոչ մի արդյունք չտվեցին։ Ոստիկանությունը կասկածում էր մյուս անտառահատներին նրա սպանության մեջ, բայց նրանք բոլորը հերքում էին դա, իսկ նրանցից մեկը նույնիսկ արտասվեց հարցաքննության ժամանակ։ Նրանք միաբերան պահանջեցին, որպեսզի իրենց ստուգեն ստի դետեկտորով, ու պոլիգրաֆը հաստատեց, որ նրանք ճիշտ են խոսում։
5 օր անց Թրևիս Ուոլթոնը գտնվեց։ Նա ուշքի էր եկել անտառում ու ինքնուրույն հասել էր մոտակա բնակավայրերից մեկին։ Միակ բանը, որ նա հիշում էր կատարվածից, այն էր, որ նրան առևանգել էին կես մետրից էլ ավելի կարճահասակ հումանոիդներ, ովքեր մազածածկ չունեին, հսկայական աչքեր ու անշրթունք բերաններ ունեին...
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍտիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը