Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի արեւելքի Նինգարհարի նահանգում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը: Այս մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
«Սայիդ Էմիրաթին ոչնչացվել Է հուլիսի 25-ի ուշ երեկոյան Քոթի շրջանի Սար Է Բազաար բնակավայրում՝ աֆղանական հատուկ նշանակության ջոկատի հետ ուղղակի ընդհարման ընթացքում»,- մեջբերում Է անում գործակալությունը տեղի կառավարության հայտարարությունից:
Ինչպես նշել Է «Սինհուան», Էմիրաթին եղել Է զորապետի տեղակալ եւ գլխավորել Է Քոթի շրջանում կառավարական զորքերի դեմ պայքարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



