Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երևանում տեղի է ունեցել հայրենադարձ նկարիչ Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի պատմության թանգարանում հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվել է Չեխիայից հայրենադարձված նկարիչ, ասեղնագործության վարպետ և ձևավորող Մարիամ Ղարիբյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես է եկել Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Ինչպպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, արվեստագետին մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրել է նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Մարիամ Ղարիբյանն արարել է, հոգևոր սնունդ առել ու ստեղծագործելու պարարտ հող գտել՝ Հայաստան պարբերական այցելությունների ժամանակ: Մարիամն ինքնատիպ արվեստագետ է, ով ո ւնի իր ձեռագիրը և ում անչափ քնքուշ ու նուրբ հոգին արտացոլվում է աշխատանքներում, մասնավորապես՝ Այնթապի ասեղնագործության մեջ:  Վստահ եմ, որ Մարիամի իրական հաջողությունները նոր պիտի թակեն դուռը, և մենք պիտի է՛լ ավելի հպարտանանք ու հիանանք նրանով թե´ որպես նկարչի, թե´ որպես ասեղնագործի, թե´ որպես հագուստների ձևավորողի՝ Հայրենիքում և նրա սահմաններից դուրս»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանը սիրով և հպարտությամբ է աջակցել Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը:

Արվեստագետին շնորհավորել են Հայկական արհեստների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Անուշ Շարամբեյանը, նկարիչ-դիզայներ Նուռը, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը: Նրանք ընդգծել են, որ Մարիամը, ժամանակակից զգեստների ձևավորման մեջ օգտագործելով հայկական ավանդական ասեղնագործությունը, իր աշխատանքներում յուրօրինակ ձեռագրով համադրել է հինն ու նորը:

Այնուհետև ելույթ է ունեցել Մարիամ Ղարիբյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ Հայրենիքում աշխատանքների ցուցադրությունը կազմակերպելու և բարձր գնահատանքի համար: Հայրենադարձ նկարիչն իր երախտագիտության խոսքն է հայտնել նաև Երևանի քաղաքապետարանին, նկարիչ-դիզայներ Նուռին աջակցության համար. «Ինձ համար այս ցուցահանդեսն ամենակարևորն է, քանի որ կազմակերպվել է Հայրենիքում: Համոզված եմ, որ մայր հողն ինձ ուժ է տալու և դեռ ստեղծելու եմ արժեքավոր աշխատանքներ»:

Մարիամի աշխատանքների ցուցադրություններ են կազմակերպվել Եվրոպայի մի շարք երկրներում  և ԱՄՆ-ում: Չեխիայում բնակվելու տարիներին տեղի հայ համայնքում Մարիամը ակտիվ գործունեություն է ծավալել՝ նկարչություն և ասեղնագործություն դասավանդելով  հայկական շաբաթօրյա դպրոցում:

Երևանում Մարիամ Ղարիբյանի աշխատանքների ցուցահանդեսը կտևի 10 օր:

Ռուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի