Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցկետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության ծառայողները հուլիսի 25-ին` ժամը 10.30-ին, Բագրատաշենի սահմանային անցկետում հայտնաբերել և Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ին, որը 2015 թ. հունիսի 8-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք պատճառելը/:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



