Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հոկտեմբերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Թուրքիայում՝ հոկտեմբերին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերին Թուրքիայում անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ պայմանավորվել ենք հանդիպել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, ասել է նա:
2015 թվականի դեկտեմբերի մեկին ՌԴ կառավարությունը կասեցրել էր ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է ՌԴ էներգետւկայի նապարար Ալեքսանդր Նովակը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



