Ականատեսները տեղեկացրել են, որ Ադրբեջանում գործարանի պայթյունի ձայները դեռևս լսելի են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական Շիրվան քաղաքի զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ձայները դեռևս լսելի են 10 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել են ականատեսները:
«Ժամանակ առ ժամանակ պայթյուններ են լսելի եղել: Բայց ինտենսիվ պայթյուններ արդեն չկան: Դեպքի վայրում ծուխ է»,- ասել են ականատեսները:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Շիրվանի «Արազ» գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանանքով պայթյուններ են լսվել: Շուրջ 20 մարդ հոսպիտալացվել է, զոհեր դեռևս չկան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



