Զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հարություն Հովհաննիսյանը կալանավորվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինված խմբի վիրավոր անդամներ Աշոտ Պետրոսյանի և Հարություն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Մերի Ալավերդյանը նշեց, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթոցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



