Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք. Իվետա Եդիգարյանը՝ ամառային հանգստի եւ Արփինե Բեկջանյանի հետ լուսանկարների քննադատության մասին

ԼԱՅՖ

Դերասանուհի եւ երգչուհի Իվետա Եդիգարյանն օրերս է վերադարձել հանգստից, իսկ այսօր տպավորություններով կիսվել է Life.panorama.am-ի հետ:

Իվետան ամառային արձակուրդներն անցկացրել է Վրաստանի ծովափնյա քաղաք Քոբուլեթիում՝ դստեր, մտերիմ ընկերուհու եւ երգչուհի Արփինե Բեկջանյանի ընտանիքի հետ միասին:

«Ինձ համար հանգստի համար կա երեք նախապայման՝ ծով, արեւ ու լավ շրջապատ. այս երեք նախապայմաններն էլ առկա էին իմ այս տարվա հանգստյան օրերին, թեեւ մի գաղտնիք բացեմ՝ ծովում միայնակ էլ կարող եմ հանգստանալ: Հիմա, երբ հետ եմ եկել, վստահաբար կարող եմ ասել ստաված հագիստ էր, շատ ջերմ մթնոլորտ, քանի որ ընտանիքներով էինք»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Հաճելի էր նաեւ այն փաստը, որ Քոբուլեթիում շատ հայկական ռեստորաններ կային, ուր մենք մեզ կարծես թե տանն էինք զգում: Առաջին օրը այդ ռեստորաններից մեկում մեզ համար երգեց Արփինեի ամուսինն՝ Արման Էլբերտը: Իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք»:

Իվետա Եդիգարյանի խոսքով՝ նա պասիվ հանգստի սիրահար է, այս նախընտրության համար դերասանուհին իր պատճառներն ունի.

«Ես ողջ տարին աշխատում եմ, ամեն օր երգում եմ ռեստորաններում ու ակումբներում, պարբերաբար նկարահանվնում եմ տարբեր նախագծերում, մասնագիտությունից ելնելով՝ հաճախ եմ մասնակցում երեկույթների, փարթիների, այնպես որ նախընտրում եմ տարվա մեջ գոնե մի քանի օր պարզապես հանգստանալ: Իհարկե, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հանգստի ընթացքում մասնակցեցինք տարբեր խնջույքների, սակայն հնարավորինս ձգտեցի պասիվ հանգիստ ապահովել ինքս ինձ համար,- նշեց նա ու հավելեց,- ցերեկը լողում էինք ծովում, իսկ երեկոյան ես կարող էի ժամերով նստել ծովի ափին ու ջրի ձայնի ներքո իսկապես վայելել հանգիստս»:

Անդրադառնալով իր եւ Արփինե Բեկջանյանի՝ հանգստի ընթացքում հրապարակած լուսանկարենրին, որոնք բուռն քննարկումների արժանացան՝ դերասնուհին նկատեց.

«Մենք գնացել էինք հանգստանալու ու պարզապես ինքներս մեզ համար լուսանկարվել ենք եւ դրանք հրապարակել «Instagram»-ի մեր էջում՝ այդպիսով մեր հանգստի ուրախ դրվագներով կիսվելով մեր ընկերների հետ: Ինձ հուզել էր այն փաստը, որ սխալ վերնագրերով էր համացանցում տարածվել մեր լուսանկարները: Բնականաբար, եթե գնացել էինք ծովափ, պետք է լողազգեստներով լինեինք, իսկ լողազգեստի համար ասել ավելի քան բաց կամ կիսամերկ ու նման այլ որակումներ, ըստ իս՝ չի կարելի: Ես կարծում եմ՝ լուսանկարներն էլ չափի մեջ էին ու նման քննարկումներն ուղղակի անտեղի էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ սիրում եմ ստվերում մնալ, անգամ իմ սոցիալական էջերում եմ քիչ լուսանկարներ տեղադրում, որպեսզի անընդհատ չհնչի անունս, երբեք ինքս ինձ PR չեմ անում»:

Իվետան թեմայի շրջանակում հավելեց, որ քննադատություններին լավ է վերաբերվում.

«Ցանկացած քննադատությունից փորձում եմ քաղել ինձ անհրաժեշտ կողմը, շատ առողջ եմ վերաբերվում դրանց, եթե քննադաում են խելացի մարդիկ: Ես ունեմ իմ կարծիքը, բայց լսում եմ քննադատությունները եւ հետեւություններ անում: Այս առումով շատ նորմալ եմ տանում այդ խոսակցությունները, քանի որ ապրում եմ իմ եւ մտերիմներիս համար»,- ընդգծեց նա:

Զրույցի վերջում երգչուհին ու դերասանուհին նշեց, որ աշխատանքային ծրագրեր ունի.

«Շուտով կսկսեմ աշխատել նոր երգիս վրա, որն ինձ նվիրել է Աննա Հովները, հուսամ՝ տեսահոլովակը եւս շատ չի ուշանա: Ինձ վերաբերվում է թատերական ծրագրերին՝ կարծում եմ նոր եթերաշրջաններին ընդառաջ կլինեն նաեւ նոր առաջարկներ: Ի դեպ՝ այս պահին ունեմ հումորային կոմերցիոն ներկայացման շրջանակում խաղալու առաջարկ, որի հետ կապված աշխատանքները եւս մոտ օրերս կսկսենք»,- ավարտեց Իվետա Եդիգարյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք