Մայլի Սայրուսն ամուսնացե՞լ է
ԼԱՅՖԼուրեր են տարածվել, որ 23-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը և դերասան Լիամ Հեմսֆորտը ամուսնացել են: Այդ լուրերի տարածման պատճառ է դարձել Մայլի Սայրուսի՝ համացանցում տեղադրած լուսանկարը, որտեղ երգչուհին իր նշանադրության մատանու փոխարեն արդեն իր մատնեմատին կրում էր ամուսնական մատանուն նման նոր մատանի:
Քանի որ այս լուսանկարը համացանցում մեծ խառնաշփոթ էր առաջացրել, լրատվական կայքերը կապ էին հաստատել Մայլիի հոր հետ, ով հերքել է այդ լուրը:
Մայլիի հայր Բիլլի Ռեյ Սայրուսն ասել է, որ Մայլին և Լիամը չեն պատրաստվում ամուսնանալ այս ամռանը, իսկ ապագա ամուսնության մասին հանրությունն անպայման կիմանա:
Բիլի Ռեյ Սայրուսը սակայն հաստատեց, որ Մայլին և Լիամը շատ երջանիկ են միասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



