ԱՄՆ-ն դատապարտել է Նորմանդիայի կաթոլիկ եկեղեցում իրականացված ահաբեկչությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Նորմանդիայի կաթոլիկ եկեղեցում իրականացված սարսափելի ահաբեկչությունը: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:
Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հավաստել են կրոնական ազատության պաշտպանությանը հավատարմությունը բոլոր հավատքների համար, եւ այսօրվա բռնությունը չի խարխլի այդ պարտավորությունները: ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ֆրանսիական իշխանություններին ողբերգության հետաքննության հարցում:
Հուլիսի 26-ի առավոտյան Սենտ Էտիեն դյու Ռուվրե քաղաքում երկու տղամարդ եկեղեցում մարդկանց էին պատանդառել: 84-ամյա հոգեւորական Ժակ Ամելը սպանվել է, այդ պահին եկեղեցում գտնվող 5 անձ վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



