Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


20 երևույթ, որոնք թունավորում են ձեր երջանկությունը

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

5sfer.com կայքն  առանձնացրել է այն երևույթները, որոնց պատճառով երջանկությունը հեռանում է մեր կյանքից:

1. Ձեր նախանձը կարող է կործանել ցանկացած հարաբերություն
Ավելի լավ է՝ սկսեք հաշվեհարդար տեսնել նախանձի հետ, երբ նա գլուխ է բարձրացնում: Մարդկանց մեծ մասը չի ուզում ընդունել, որ նախանձը գլուխ է բարձրացրել: Երջանիկ մարդը նա է, ով ազատված է նախանձից, ու դա տեսանելի է առողջ հարաբերություններում:

2. Մակերեսային բաների հետևից ընկնելը կարող է թունավորել ձեր երջանկությունը
Հաճախ կարելի է լսել, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր ավելի շատ բան անում են ուրիշների համար, քան իրենց: Եթե դուք այնպիսի տեսակի մարդ եք, որն ընկնում է մակերեսային բաների հետևից (հարստություն, մեքենաներ, բրենդային հագուստ, և այլն), ապա կարելի է համոզված ասել, որ դուք թունավորում եք ձեր սեփական երջանկությունը:

3. Եթե դուք պահում եք զայրույթը, դա կկործանի ձեր երջանկությունը
Երջանկությունը ձեր կյանք է գալիս է ձեր կյանքի առաջընթացից ու նրանից, որ դուք ազատվում եք ամեն տեսակի բարկությունից, որը կարող է կաղապարել ձեզ:

4. Ձեր զղջումները կոչնչացնեն ձեր աշխարհը
Ձեր կյանքը ժամանակ առ ժամանակ, երևի, լի կլինի զղջումներով՝ սխալներով: Սխալները միայն նրա համար են, որպեսզի սովորեցնեն ձեզ, որ որոշված ճանապարհն ավարտվել է, ու հետևաբար՝ պետք է նորը փորձել: Օգուտ չկա՝ զղջալով հետ նայելուց, որովհետև անցյալը չեք կարող փոխել: Ուղղակի շարունակեք առաջ շարժվել ու փորձեք այլ ուղի:

beautiful young girl in summer time

5. Ձեր կախվածությունն ուրիշներից կխոչընդոտի երջանկությանը
Եթե դուք կախյալ մարդ եք, կամ էլ, այլ կերպ ասած՝ ուրիշ մարդուց կախված լինելու մեջ է ձեր երջանկությունը, ապա դուք, անկասկած, երկար կսպասեք երջանիկ կյանքի: Երջանկությունը երբեք այլ մարդու միջոցով չի գա ձեզ մոտ, այն կարող է գալ միայն ձեր միջից: Նայել ինքդ քո ներսը՝ միակ ուղին է՝ իսկական երջանկության:

6. Ձեր անհրաժեշտությունը՝ այլ մարդկանց ուղղելու, կոչնչացնի երջանկությունը
Սա նաև կապված է կախվածության հետ: Եթե դուք զգում եք ուրիշներին «ուղղելու» անհրաժեշտություն, ապա երբեք չեք կենտրոնանա սեփական բարեկեցության և երջանկության վրա: Երբ ձեր ուշադրությունը կենտրոնացնեք ձեր վրա, ապա միշտ կգտնեք այն, ինչ ուզում եք ուղղել ուրիշների մեջ՝ նրա համար, որ ձեզ ավելի երջանիկ զգաք: Միակ մարդը, ում կարող եք վերահսկել, ինքներդ եք, դրա համար կենտրոնացեք ձեր ինքնակատարելագործման վրա:

7. Ձեր վախը կարող է խանգարել՝ իրական երջանկություն զգալ
Ռալֆ Ուոլդո Էմերսոնն ասել է. «Վախն ավելի շատ է հաղթում մարդկանց, քան մի այլ բան աշխարհում»: Դուք լիարժեք երջանկություն կզգաք միայն այն ժամանակ, երբ ազատվեք վախերից:

8. Էգոիզմը թույն է ձեր երջանկության համար
Եթե դուք էգոիստ մարդ եք, դա նշանակում է՝ միշտ կուզենաք, որ ամեն ինչ ձեր ուզածով լինի, իսկ ուրիշների կարիքներն ու կարծիքները դուրս են մնում ձեր ուշադրությունից: Մարդկանց մեծ մասը չի ցանկանում հարաբերություններ ունենալ էգոիստների հետ, և եթե դա վերաբերում է ձեզ, ապա կգա մի պահ, երբ կհայտնաբերեք, որ միայնակ եք ու դժբախտ, եթե ոչինչ չփոխեք:

Beautiful gil with coffee cup sitting on outdoors stairs wearing red pants and glasses.

9. Ձեր երջանկությունը կնվազի, երբ ունենաք չարդարացված մեծ սպասելիքներ ուրիշներից
Ձեր պահանջմունքը, որ յուրաքանչյուր մարդ համապատասխանի ձեր կյանքի ստանդարտներին, համարվում է չհիմնավորված սպասելիքն այն բանի, որ մարդկանց մեծ մասը չեն կարողանա դա իրականացնել: Այդ պատճառով՝ դուք միշտ կհիասթափվեք մարդկանցից, ու այդպիսով՝ կյանքում դժբախտ կլինեք:
Բոլոր մարդիկ ունեն իրենց անհատական տեսակը, որը կխոչընդոտի նրանց՝ ապրել այնպես, ինչպես դուք եք սպասում: Նրանք չեն կարող այդպես ապրել: Երբ դուք դադարեք մարդկանցից պահանջել, որ համապատասխանեն ձեր ստանդարտներին, կտեսնեք, որ թե՛ նրանք, թե՛ դուք ավելի բարձր տրամադրություն կունենաք: Ազատ մարդը երջանիկ մարդն է:

10. Ձեր ինքնակառավարումը կկանգնեցնի երջանկությունը
Եթե դուք համարվում եք ինքնակառավարվող մարդ, նշանակում է, դուք մտածում եք, որ ոչ մի վատ բան անել չեք կարող, և, որ ուրիշ մարդիկ միշտ սխալ են: Չի կարելի անընդհատ կատարյալ լինել, ուրեմն՝ ինչո՞ւ մի կողմ չնետել ինքնակառավարումն ու զգալ իրական երջանկությունը: Դա կբերի ոչ միայն նրան, որ ձեր հարաբերությունները կծաղկեն, այլ նաև դուք կդառնաք ավելի հանգիստ անձնավորություն:

11. Եթե դուք ապրում եք անցյալում, ապա դա կխոչընդոտի ձեր երջանկությանը
Եթե ապրում եք անցյալում, նշանակում է՝ դուք երջանիկ չեք ձեր ներկայում: Ձեր երջանկությունն ուղեղի ներկա պահն է, և եթե ձեր կյանքը ձեզ երջանիկ չի դարձնում, հնարավոր է՝ եկել է ժամանակը վերլուծելու ձեր վիճակը ու մի քանի փոփոխություններ անելու դեպի լավը:

Կյանքում առաջ շարժվելը կօգնի հասկանալ, որ դուք ապրում եք «հիմա»-ում:

12. Անազնվությունը կարող է խեղդել երջանկությունը
Եթե դուք անազնիվ մարդ եք, ամենայն հավանականությամբ՝ վանել եք մյուսներին ձեզնից: Հաճախ է լինում, որ անազնիվ մարդիկ ունենում են անվստահելի մարդու հեղինակություն, ինչի հետևանքով՝ դիտարկվում են՝ որպես անվստահելի ընկեր ու գործընկեր: Անազնվության պատճառով օտարացումը, անկասկած, կբերի դժբախտության ու մեկուսացման:

13. Ինչ-որ դոպինգի ընդունումը փոխում է երջանկության վիճակը
Որոշ մարդիկ կարող են չհամաձայնել, բայց եթե անգամ ինչ-որ նյութեր եք օգտագործում ժամանակավոր «երջանկության» համար, ապա դա երկարատև չի լինի, ու դժբախտ մարդ լինելու զգացումը նորից կհայտնվի:

14. Ձեր պեսիմիզմը կհանգեցնի մշտական ապերջանիկ տրամադրության
Համարվում է, որ, եթե դուք այնպիսի տեսակի մարդ եք, որը միշտ ունի պեսիմիստական տրամադրվածություն, դա կարող է հանգեցնել դժբախտ կյանքի: Որոշ իմաստով՝ ձեր խոսքերն ու մտքերն ունեն ուժ, և, եթե միշտ կիրառում եք «նեգատիվ բառապաշար», դա նման է աշխարհին նեգատիվ տրամադրություն ուղարկելուն: Այդպիսով, տպավորություն է ստեղծվում, որ դժբախտությունը հետևում է ձեզ, ինչպես վիրուս, որը երբեք չի հեռանում: Պեսիմիզմից ազատվելու դեղամիջոցը ձեր նեգատիվը գիտակցելն ու դրանից ազատվելու ուղղությամբ քայլեր անելն է: Այսինքն՝ ունենալ դրական մտքեր և գործածել դրական բառեր:

15. Նախապաշարումներն այլ մարդկանց վերաբերյալ կարող են դժբախտ դարձնել ձեզ
Կողմնակալ մարդն անազնիվ մարդն է, որն իր դժգոհությունը թափում է մարդկանց խմբից միայն մեկի՝ «քավության նոխազի» վրա: Կողմնակալ մարդիկ հարմար պահ են փնտրում, որ իրենց կատաղությունն ուրիշների վրա թափեն: Նրանք կարծում են, որ դա կօգնի իրենց՝ ավելի լավ զգալ, ինչն այդպես չէ:

16. Ինքնավստահության բացակայությունը  կարող է դժբախտության զգացում առաջացնել
Եթե միշտ կասկածում եք ձեզ, ապա միշտ կունենաք խղճալի լինելու զգացում: Ինքնավստահություն չունեցող մարդը կարող է  ինքն իր հետ նեգատիվ խոսակցության մեջ ներքաշվել, ինչը կբերի ավելի ու ավելի խորը դժբախտության: Ինքնավստահությունը վերականգնել կօգնի լավ ընկերը կամ մասնագետը:

17. Դժբախտության զգացումը կարող է չստուգված հոգեկան հիվանդության արդյունք լինել
Եթե տառապում եք անհանգստությամբ կամ դեպրեսիայով, ապա դժվար չէ հասկանալ, որ դրան հետևելու է դժբախտությունը: Ժամանակ գտեք և զրուցեք վստահելի մեկի հետ, որը կարող է օգնել՝ ելք գտնել կյանքի անհաջողություններից: Եթե կասկածում եք, ապա անպայման մասնագիտական օգնության դիմեք:

Side view of a full body of a casual woman thinking sitting in a cliff watching the sea

18. Ընտանի կենդանին կարող է հակաթույն դառնալ
Ընտանի կենդանիները հիանալի միջոց են համարվում երջանկության բարձրացման համար: Ապացուցված է, որ, երբ մարդը շոյում է կենդանուն, տրամադրությունը մեխանիկորեն բարձրանում է:

19. Օգնության կարիք ունեցողներին ինքնակամ օգնելու համար ժամանակ հատկացնելը կօգնի ավելի երջանիկ դառնալ
Ձեր օգնության կարիքն ունեցողների համար ծախսած ժամանակը կօգնի «բուժել» ձեր կյանքի դժբախտությունը: Երբեմն՝ տեսնելով նրանց, ում բախտն ավելի քիչ է բերել, քան ձերը, օգնում է իրերը տեսնել ճիշտ լույսի տակ:

20. Սթրեսը կարող է դադարեցնել ձեր կյանքի երջանկությունը
Սթրեսն ազդում է ոչ միայն  ձեր ֆիզիկականի, այլև էմոցիաների վրա: Եթե դուք հենց այն մարդն եք, որը միշտ սթրեսի մեջ է, ապա միգուցե եկե՞լ է ժամանակ արմատական փոփոխությունների:

Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները