«Թուրքական ավիաուղիների» օդանավում ռումբի մասին գրություն են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Թուրքական ավիաուղիներ» ընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում ռումբի մասին գրություն է հայտնաբերվել:
International Business Times- ի փոխանցմամբ` օդանավը ժամանելիս է եղել Նյու Յորք, սակայն հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում: Օդանավում 283 ուղևոր է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ գրություն է գտել է ուղեկցորդներից մեկը օդանավի զուգարանում:
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի վերջին ևս մի թուրքական օդանավ հարկադիր վայրէջք էր խնդրել Կասաբլանկայում` պայթուցիկ նյութի մասին հաղորդագրություն ստանալուց հետո: Այդ օդանավում էլ զուգարանում գտնված գրության մեջ եղել մեկ բառ` ռումբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



