Ապամոնտաժվում են օրենսդրությանը հակասող գովազդային վահանակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Այս ուղղությամբ ներկայում աշխատանքներ են ծավալվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ՀՀ լեզվի պետական տեսչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում: Իրավախախտների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ: 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մայրաքաղաքում ապամոնտաժվել է 131 ապօրինի գովազդային ցուցանակ, 28-ը համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը:






Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



