iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալը կրկին կրճատվել Է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների Apple կորպորացիան պատմության մեջ երկրորդ անգամ իր iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալների նվազում Է արձանագրել: Այս մասին Է վկայում ընկերության՝ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել Է հուլիսի 26-ին:
Նշված ժամանակահատվածում, որն ավարտվել Է հունիսի 25-ին, վաճառվել Է շուրջ 40,4 միլիոն սարք, հասույթը կազմել Է 42,36 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 7,8 միլիարդ դոլար: Բոլոր երեք ցուցանիշներին Էլ անցած ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ ցուցադրել են նվազում: Այն ժամանակ Apple-ին հաջողվել Է իրացնել 47,5 միլիոն iPhone սմարթֆոն, ընկերության հասույթը կազմել Է 49,6 միլիարդ դոլար, իսկ շահույթը՝ 10,68 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



