Եթե ձմերուկի վրա մեծ, դեղին հատված կա, ուրեմն...
ԼԱՅՖԲոլորիս ամենասիրելի՝ ձմերուկ վայելելու օրերին ներկայացնում ենք ամենահամեղ ձմերուկն ընտրելու կանոնները:
1.Ըստ չափսի՝ խուսափեք շատ մեծ ձմերուկներից, հավանական է, որ դրանք արհեստական նյութերով են աճեցված:
2.Ըստ ձմերուկի վրայի մեծ դեղին հատվածի՝ ինչքան դեղին է այն, այնքան հասած է ձմերուկը:
3."Թակելով" ձմերուկը՝ ինչքան խորքից է գալիս ձայնը, այնքան հասած է այն, նաև կարելի է երկու կողմից սեղմել ձմերուկը, եթե ներսից ճաքոցի ձայն եք լսում, ուրեմն հասած է:
4.Պոչով. եթե ձմերուկի պոչը դեղին է և չոր, համոզված եղեք, որ շատ լավ հասած ձմերուկ եք ընտրել: Իսկ կանաչ պոչը վկայում է վաղ քաղված ձմերուկի մասին:
5.Բույրով. բնական աճեցված ձմերուկի կեղևը պետք է վառ արտահայտված ձմերուկի բույր ունենա. եթե այն չի բուրում, ուրեմն արհեստական պայմաններում աճեցված ձմերուկ է:
1
33-ամյա հարսը թունավորել է սկեսուրին՝ իր սենյակի դուռը առանց թակելու բացելու համար
2
35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համար
3
Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով
4
Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին
5
Մահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրը



