Ադրբեջանցին ծեծելով սպանել է կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության Կիրովի շրջանում ձերբակալվել է 34-ամյա ադրբեջանցի, որը մեղադրվում է 56-ամյա ռուս կնոջը ծեծելով սպանելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANS PRESS լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Մեղադրյալը հյուր է եկել ռուս կնոջը: Նրանք իրար հետ ոգելից խմիչք են օգտագործել, որից հետո նրանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Ադրբեջանցին կնոջ գլխին եւ մարմնին 21 աքացի է հասցրել, հետո հանգիստ պառկել քնելու: Առավոտյան կնոջը մահացած են գտել:
Հարցաքննության ժամանակ ադրբեջանցին ժխտել է կնոջն սպանելու փաստը, սակայն, փորձագետներին հաջողվել է ապացուցել, որ սպանությունը հենց նա է կատարել: Ադրբեջանցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



