Ոսկեւանի դպրոցի հարակից ճանապարհին պաշտպանիչ հենապատ կկառուցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Ոսկեվան համայնքի դպրոցին մոտ գտնվող ճանապարհին 2.4 մետր բարձրությամբ պաշտպանիչ հենապատ կկառուցվի:
Վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգ է ներառվել Տավուշի մարզի Ոսկեւան համայնքի դպրոցին մոտ գտնվող ճանապարհին պաշտպանիչ հենապատ կառուցելու մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ հենապատի կառուցման եւ դպրոցի պատուհանների վերատեղադրման աշխատանքների նախագծահետազոտական ծախսերի իրականացման նպատակով 2016թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին կհատկացվի 1 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



