Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կոչ է անում հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներից մեկում տեղ գտած նյութի առնչությամբ, որը վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր դիտարկումներին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ:
«Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:
ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:
Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը և խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



