Ալվարո Արբելոան պայմանագիր է կնքելու «Միլան»-ի հետ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստանալուց հետո կարողացել է իր համար գտնել նոր ակումբ: Իսպանացի տիտղոսակիր պաշտպանը պայմանագիր է կնքելու իտալական «Միլան»-ի հետ: «Միլան» տեղափոխության համար Արբելոայի գործակալի հետ բանակցել է իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին :33-ամյա խաղցողը կկնքի մեկ տարվա պայմանագիր:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ տեղեկությունը հայտնում է իսպանական «Marca»-ն:
Արբելոան արքայական ակումբում հանդես է եկել 2009-2016 թվականներին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



