Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թշնամությունը լավ բան չի, ես չէի ցանկանա, որ մեր մեջ նման բան լիներ. Իրինա Հարությունյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանի էկրանային բացակայությունն արդեն իսկ նկատելի է դարձել: Գաղտնիք չէ, որ այժմ նա առավել մեծ ու կարևոր պարտականություն ունի՝ կրտսեր որդու՝ փոքրիկ Դավիթի խնամքը: Սակայն Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց՝ էկրանային լռությունը խախտված է, նոր ֆիլմերն իրեն սպասում են:

Ի դեպ, առիթն օգտագործելով, անդրադարձանք նաև վաստակավոր արտիստուհու ու Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի միջով անցած «սև կատվին»: Կարծես թե,  այստեղ ևս «սառույցը հալչում» է…

-Իրինա, ինչպե՞ս եք Ձեզ զգում նորածնի հետ:

-Կարելի է ասել՝ խենթանալու սահմանին եմ (ժպտում է): Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, մտածում էի, որ ինձ հետ այսպիսի բան կկատարվի, բայց որ այս կարգի, չէի պատկերացնում: Ամեն օր ավելի եմ համոզվում, թե ինչ ճիշտ քայլ արեցի՝ նրան բերելով իմ կյանք: Հայաստանում մտածում են, որ 40 տարեկանը մեծ է երեխա ունենալու համար: Շատերն ասում էին՝ ի՞նչ ռիսկ արեցիր այդ տարիքում: Թեև, համաձայն են ինձ հետ, որ ամենակարևոր քայլն եմ արել իմ կյանքում: Իմ բալիկն ինձ առավել երջանկացրեց… Նա արդեն մարդուկ է դարձել, ամեն օր մի նոր բան է անում՝ գոռում է, երգում: Դրական ու մարդամոտ է, բոլորին ժպտում է: 

-Նմա՞ն է ավագ եղբորն այդ տարիքում:

-Իրենք շատ տարբեր են, պետք է խոստովանեմ, որ Դավիթն ավելի հանգիստ երեխա է: Դե, ընդհանրապես, ասում են չէ՞, որ առավել հասուն տարիքում ունեցած երեխաներն ավելի խելոք են: Չգիտեմ՝ դա որքանով է համապատասխանում իրականությանը, բայց մեզ մոտ այդպես է:

-Նման ռիսկային քայլ ևս մեկ անգամ կանե՞ք, չէ՞ որ եղբայրներին քույրիկ է պետք:

-Չի բացառվում: Բայց դա առաջիկա մեկ տարում հաստատ չի լինի:

-Ամիսներ առաջ, երբ խոսում էինք, նշեցիք, որ ավագ եղբայրն անհամբեր սպասում է փոքրիկի ծնունդին: Այժմ այդ խանդավառությունը պահպանվո՞ւմ է, թե՞ արդեն մանկական խանդի տեսարաններ են լինում:

-Ոչ, Արամս շատ գրագետ է մոտենում այդ հարցին: Շատ-շատ է սիրում եղբորը, այնքան շատ ու ինքնամոռաց, որ երբեմն ինձ թվում է՝ պահի տակ կխենթանա: Մեծի նման կարող է քնած տեղից արթնացնել ու պաչել:

-Խնամքի հարցում օգնականներ ունե՞ք:

-Նախ ասեմ, որ երեխայի խնամքով զբաղվելն ուղղակի հաճույք է: Փորձում եմ ամեն ինչ ինքնուրույն անել, բայց մայրս շատ հարցերում օգնում է ինձ:

-Դավիթը գրեթե 6 ամսական է: Այս տարիքում երեխայի դիմագծերն արդեն կանոնակարգված են: Ո՞ւմ եք նմանեցնում:

-Դեռևս ոչ-ոք չի կարողանում հասկանալ, թե ում է նման: Երբեմն ինձ են նմանեցնում, երբեմն՝ ամուսնուս, երբեմն էլ՝ ավագ որդուս: Բայց որևէ մեկիս արտահայտված նմանություն չունի:

-Իրինա, թեև մայրիկի դերն ամենաքաղցրն է, սակայն հանդիսատեսն ու հեռուստադիտողը ևս կարոտել է Ձեզ: Չե՞ք մտածում գործնական առօրյա վերադառնալու մասին:

-Ասեմ, որ առաջարկ ունեմ նկարահանվելու երկու գեղարվեստական ֆիլմում, որոնց մասին փակագծերը դեռևս չեմ բացի: Միայն կնշեմ, որ մեկը տրագիկոմեդիայի ժանրում է, մյուսը նվիրված է անկախության 25-ամյակին: Երևի, հենց այս աշխատանքներով էլ վերսկսեմ գործունեությունս: Մինչ այս նույնիսկ տանից դուրս գալ չէի ուզում, ամբողջ ժամանակս ընտանիքիս էի նվիրել: Հավատում եմ՝ առաջիկայում սերիալային առաջարկներ էլ կստանամ, հուսով եմ՝ թատրոնի բեմ էլ կբարձրանամ, իսկ թե ո՞ր թատրոնի, ժամանակը ցույց կտա:

-Ի դեպ, վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում անդրադարձել էիք նաև Ձեր նախկին ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ ծագած խնդրին: Որքան նկատեցի, սառույցը հալվում է, այո՞: Այս ընթացքում զրուցե՞լ եք նրա հետ:

-Այն, որ սառույցը գոնե իմ կողմից հալվել է, հաստատ է: Հիմա ամեն ինչին մի քիչ այլ կերպ եմ սկսել նայել: Հավանաբար, բալիկիս ծնունդն էլ ազդեց իմ աշխարհայացքի վրա… Գիտեք, թշնամությունը լավ բան չի, ես չէի ցանկանա, որ մեր մեջ նման բան լիներ… Երեխայիս ծնվելուց 4 օր առաջ, տեղեկանալով, որ վատառողջ է, զանգահարեցի նրան, հետաքրքրվեցի իր ինքնազգացողությամբ: Չէի կարող անտարբեր լինել և ուրանալ ամեն ինչ…

-Հեռախոսազրույցի ընթացքում նկատեցի՞ք՝ Ալեքսանդր Գրիգորյանն ինչպես էր տրամադրված Ձեզ:

-Նորմալ էր, ջերմ… Նա գիտեր, որ հղի եմ ու ինձ մաղթեց առողջություն և հաջողություն: Որոշեցինք, որ 4 օր անց կզանգահարեմ, կհանդիպենք, կզրուցենք… Բայց այդ ընթացքում բալիկս ծնվեց, իմացա՝ ինքն էլ ապաքինվում էր… Էլ չստացվեց զրուցել, բայց կարծում եմ զրուցելու առիթ կունենանք, որովհետև միմյանց ասելու լավ ու վատ շատ բան ունենք (ժպտում է): Պետք է գա մի օր, որ մեր հարաբերություններում տիրող անորոշությունը բացահայտվի: Շատ բաներ կան, որ երկուսիս համար էլ հարցական են, անհասկանալի: Ու գիտեմ՝ դա ոչ իմ, ոչ էլ իր մեղքն է: Իմ ու իր մեջ երբեք խոսակցություն չի եղել, ուղղակի անառողջ իրավիճակ ու մթնոլորտ է ստեղծվել ուրիշների բամբասանքների, խոսք տանել-բերելու հետևանքով: Այդ ժամանակ ես ո՛չ ի վիճակի էի, ոչ էլ ուզում էի պարզաբանել այդ ամենը:  Աստված նրան առողջություն տա, ու մի օր անպայման կկայանա մեր զրույցը:

-Գուցե թատրոնում մարդիկ կան, որոնց ձեռնտո՞ւ է Ձեր բացակայությունը:

-Այո, այնտեղ մարդիկ կան, ովքեր շատ են մտահոգված՝ հանկարծ ես չխոսեմ, չբացահայտվեն ու ջրի երես դուրս չգան իրենց ստերը:

-Հուսանք՝ պարզաբանումներից հետո կվերադառնաք Ձեր հարազատ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն:

-Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել, բայց չի էլ բացառվում իմ վերադարձը: Բայց դե, դերասանուհիներ կան, որ ամեն կերպ պատրաստ են խոչընդոտել այդ վերադարձին: Նման արտահայտություններ արել են (ժպտում է)…

ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասինԵս նրան պարզապես ի սրտե հաջողություններ մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի շտապիր Պուտինի հետ շփվելիս». Լուկաշենկո ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով