ԱՄՆ պետդեպ. Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները տագնապալից միտման մաս են կազմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում լրագրողների ձերբակալությունները տագնապալից միտման մաս են կազմում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն լրագրողների ձերբակալությունները հասարակական քննարկումների սահմանափակմանն ուղղված վտանգավոր միտման մասն են կազմում:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ անհանգստացնող է փաստը, որ պաշտոնական օրգանները, այդ թվում՝ իրավապահ եւ դատական մարմինները, օգտագործվում են օրինական քաղաքական քննարկումները խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ավելի քան 40 լրագրողի ձերբակալություն են արտոնել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



