Ստամբուլում գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով փակել են հային պատկանող բժշկական կենտրոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում ազգությամբ հայ Արեթ Քամարին պատկանող բժշկական կենտրոնը փակել են Թուրքիայի ազգային անվտանությանը սպառնացող վտանգի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թուրքական իշխանությունները արտակարգ դրության համատեքստում Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով փակել են 3 համալսարան, 149 դպրոց, 150 միություն, 15 հիմնադրամ ու 4 բժշկական կենտրոն։ Փակված բժշկական կենտրոններից մեկն էլ պատկանել էազգությամբ հայ Արեթ Քամարին։
Հայ բժիշկը պնդել է, թե ինքը հայ է ու քրիստոնյա եւ որեւէ կապ չունի Գյուլենի կամ նրա կողմնակիցների հետ։ Նա շեշտել է, թե իր կենտրոնը փակել են նախարարների խորհրդի որոշումով, որի պատճառով ինքը զրկվել է դատարան դիմելու հնարավորությունից։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



