Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին համեմատել է ֆաշիստների եւ կոմունիստների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահի հանրապետական թեկնածու, դեմագոգ Դոնալդ Թրամփին համեմատել է ֆաշիստների, կոմունիստների եւ ահաբեկիչների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Յուրաքանչյուրն, ով սպառնում է մեր արժեքներին, լինեն դրանք ֆաշիստները, կոմունիստները, ջիհադականները կամ տեղի դեմագոգները, վերջին հաշվով միշտ պարտություն է կրում»,– ասել է Օբաման՝ Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ։
Օբաման 45 ր տեւողությամբ ելույթ է ունեցել՝ ամերիկացիներին կոչ անելով քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին, որին նա բնութագրել է որպես կոշտ եւ խելացի առաջնորդի։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



