Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:  2016թ. օրվան նվիրված միջոցառումները, որոնք միտված են բնակչության շրջանում տեղեկատվության հասնելիության ապահովմանը,  միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում վերհանված խնդիրների բարձրաձայնմանը, անց են կացվում «Ճանաչեք հեպատիտը, գործեք հիմա» կարգխոսի ներքո:   

Տարեկան աշխարհում 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 300 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ B վիրուսով, 170 մլն՝ հեպատիտ C վիրուսով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ C վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350-500 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ի բարդություններից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ A-ի և B-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: 2008 թվականից ի վեր` հեպատիտ A-ի հիվանդացությունը նվազել է 9 անգամ, իսկ հեպատիտ B-ի  հիվանդացությունը` 1,8 անգամ: Հեպատիտ B-ի կանխարգելման գործում  արդյունավետության հստակ ցուցանիշ է մանկական ազգաբնակչության շրջանում  հիվանդացության կտրուկ նվազումը` 140 անգամ:

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա վերջինիս բուժումը շարունակում է հիմնախնդիր մնալ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ C-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման ընդհանուր մոտեցումների հիման վրա: Վիրուսային հեպատիտ C-ի առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով, վարակի զարգացման և տարածման յուրահատկությամբ, ինչպես նաև բարդություններով:

Կարևորելով խնդիրը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման գործընթացները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ: Մի շարք շարունակական ծրագրեր և միջոցառումներ են իրականացվում` նպատակ ունենալով բարելավել Հայաստանում համաճարաբանական իրավիճակը, լաբորատոր հսկողությունը, տեղեկատվական բազան: Խնդրահարույց է հեպատիտ C-ի  վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման իրականացումը` հատկապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար: Նախատեսած միջոցառումները հիմնականում միտում ունեն նվազեցնելու վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները, բարելավելու հիրանդների կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում: 

 

Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է