Թրամփը հնարավոր Է համարել, որ Ղրիմը Ռուսաստանինը ճանաչվի ընտրություններում հաղթելու դեպքում՝
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել Է ընտրություններում հաղթելու դեպքում Ղրիմը Ռուսաստանի մասը ճանաչելու, ինչպես նաեւ պատժամիջոցների վերացման հարցերը քննարկելու պատրաստակամության մասին: Այս մասին միլիարդատերը հայտարարել Է հուլիսի 27-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է Politico-ն:
Բացի դրանից, Թրամփը նշել Է, որ եթե ինքը պետության ղեկավար դառնա, ապա Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները կբարելավվեն, «քանի որ դրանք ավելի վատ լինել չեն կարող»:
Հուլիսի 27-ին ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբաման դեմոկրատներին կոչ Է արել վախենալու Դոնալդ Թրամփից եւ հաշվից չհանելու նրան: «Ես կարծում եմ՝ սարսափելի Է, երբ նախագահն անհրաժեշտ գիտելիքներ չունի եւ, կարծես, նույնիսկ հետաքրքրված Էլ չԷ ստանալու դրանք»,- հայտարարել Է նախագահը:



