Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե Քարդաշյանի ոճը զիջի իր դիրքերը Հայաստանում, ավելի լավ կլինի. Դիանա Շատվերյանը խորհուրդ է տալիս ինչպես հագնվել (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Tert.am-ը գրում է․

Ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանը վերջերս թողարկեց իր մոդելավորած հագուստների ամառային նոր հավաքածուն։ Դիզայների հետ խոսել ենք այս ամռան թրենդների և հակաթրենդների մասին, ինչպես նաև լուսանկարել նրան դստեր՝ փոքրիկ Վիվիենի հետ։

-Պատմեք նոր հավաքածուի մասին։

-Ստեղծել եմ հիմնականում անհամաչափ /ասիմետրիկ/ ձևվածքով զգեստներ` համադրելով երեք տարբեր գույներ, որոշ դեպքերում նաև` առաջին հայացքից անհամադրելի թվացող գործվածքներ, հավաքածուում օգտագործել եմ նաև վառ գույների տարբեր գործվածքներ, այդ թվում` ծոպեր, պլիսսեներ, որոնք 2017 թվականի համաշխարհային նորաձևության տենդենցներ են։ Նոր հավաքածուի ֆոտոշարքը ներկայացված է իմ Facebook-ի և Instagram-ի էջերում։

-Որո՞նք են այս սեզոնի գլխավոր թրենդները:

-Նրանք են, ինչ օգտագործել եմ իմ նոր հավաքածուում (ժպտում է)։ Ասիմետրիկ ձևվածք, ծոպեր, բոհո-շիկ, լայն տաբատներ, բարձր գոտկատեղով տաբատներ, լայն վերնաշապիկ-խալաթներ և այլն։

-Իսկ հակաթրենդնե՞րը։

-Չեմ հոգնի կրկնել, որ ամառային երկարաճիտ կոշիկները նորաձև չեն և չեն էլ եղել, եթե իհարկե դրանք չեն օգտագործվում հատուկ ընդգծված բեմական կամ եթերային ոճ ստանալու համար։ Դա ամենասարսափելի հակաթրենդն է Հայաստանում:

Հակաթրենդ է նաև  ծաղիկներով գլխանոցը, եթե դա չի օգտագործվում հատուկ երեկոյին մասնակցելու համար։ Քայլում ես փողոցով և տեսնում՝ ինչ-որ մեկը ամենօրյա հագուստով և հսկայական ծաղիկներով գլխանոցով շրջում է։

-Հավաքածու ստեղծելիս ի՞նչն եք կարևորում՝ մտահղացո՞ւմը, թե՞ կոմերցիոն շահույթը:

-Իհարկե` մտահղացումը։ Ստեղծած սեփական ոճը հաճախորդին հրամցնելը կարևոր է։ Ինչպես ասել է Շանելը՝ նորաձևությունն անցնում է, իսկ ոճը մնում է միշտ։

-Ինչպե՞ս են հագնվում հայ երիտասարդներն ըստ Ձեզ։

-Հայ երիտասարդների ճաշակը օր-օրի զարգանում է։ Հետևում են համաշխարհային նորաձևության տենդեցներին, ձևավորում են սեփական ճաշակը։ Իհարկե, եթե շատերի կուռքը դարձած Քիմ Քարդաշյանի ոճը մի փոքր զիջի իր դիրքերը, ավելի լավ կլինի, քանի որ նորաձևությունը միայն իրենով չի սահմանափակվում։

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում մանկական հագուստ ստեղծելիս։

-Հիմա մեր երեխաներն ունեն իրենց սեփական ոճը և թելադրում են իրենց կարծիքները, որոնք հաշվի եմ առնում։ Երբեմն գեղեցիկ է, երբ հատուկ առիթների դեպքում մայր և դուստր ներկայանում են միանման զգեստներով։

-Ի՞նչ չպետք է հագնի կինը ժամադրության գնալիս։

-Շատ կարճ, համարձակ զգեստ։

-Իսկ տղամա՞րդը։

-Հայ տղամարդու դեպքում շատ դժվար է ասել, բայց մի բան հաստատ է՝ վերջին զանգի հագուստով պետք չէ գնալ ժամադրության (ժպտում է)։

-Ի՞նչ չպետք է հագնել աշխատանքի գնալիս։

-Սպորտային կամ շատ ազատ հագուստ։

Շարունակությունը՝ այստեղ

ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ ԵնգոյանԱնհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh