ՌԴ Հաշվիչ պալատ. Աղքատների թիվը շարունակում է աճել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Հաշվիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան RNS գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ աղքատ ռուսաստանցիների թիվը շարունակում է աճել, բացասական դինամիկան նախկինի պես պահպանվում է։
«Ցավոք սրտի, աճում է այն քաղաքացիների թիվը, որոնք աղքատության շեմին են ապրում։ Դեռեւս մենք բացասական դինամիկա ենք գրանցում, այդ թվում՝ 2016-ի առաջին կիսամյակում։ Բնակչության իրական եկամուտները 5 տոկոսով պակասել են, միջին ամսական աշխատավարձը 8.8 տոկոսով պակասել է»,– ասել է նա։
Գոլիկովայի խոսքով՝ բնակչության աղքատացման ռիսկը եւ դրա դեմ պայքարի միջոցները պետք է դրվեին բյուջեում դեռեւս դրա ձեւավորման փուլում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



