Խոշոր ֆրանսիական լրատվամիջոցները չեն հրապարակի ահաբեկիչների լուսանկարները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄի շարք խոշոր ֆրանսիական լրատվամիջոցներ չեն հրապարակի ահաբեկիչների լուսանկարները նրանց «հերոսացումը» կանխելու համար, գրում է La Croix–ը։
Հաղորդվում է, որ այս նախաձեռնությունն արդեն պաշտպանել են La Croix, Le Monde թերթերը, Europe 1 ռադիոկայանը, BFMTV–ն։
«Նիսի ահաբեկչությունից հետո մենք այլեւս չենք հրապարակի մարդասպանների լուսանկարները, որպեսզի խուսափենք հնարավոր հետմահու փառքից»,– ասել է Le Monde–ի տնօրենը։
Այս որոշումը լուրջ քննարկումներ է առաջ բերել լրագրողների շրջանում։ La Libération թերթի խմբագրությունում կարծում են, որ ահաբեկչի լուսանկարներ հրապարակելն ու նրանց փառաբանելը նույն բանը չէ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



