Բաշար Ասադը հրամանագիր Է ստորագրել զինված խմբավորումների՝ հանձնված մասնակիցների համաներման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամամնագիր Է ստորագրել բոլոր զինված, ինչպես նաեւ ավելի վաղ դատական պատիժց խուսափած անձանց համաներման մասին, եթե նրանք իրենք կհանձնվեն եւ վայր կդնդն զենքը, ինչպես նաեւ ազատ կարձակեն իրենց կողմից բռնի պահվող անձանց: Համապատասխան փաստաթուղթը հուլիսի 28-ին հրապարկել Է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը:
Հրամանագրում նշված Է, որ նրանց, ովքեր համաձայն են կատարելու այս պայմանները, ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվի:
Փաստաթուղթն ուժ ունի հրապարակման օրվանից երեք ամսվա ընթացքում: Այն անձանց համար, ովքեր ուժով պահում են քաղաքացիների եւ պատրաստ են նրանց ազատ արձակելու առանց որեւիցե պայմանի, նախագահի համաներումը կգործի մեկ ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



