Թուրքիայում հրավիրվել է բարձրագույն ռազմական խորհրդի նիստ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հրավիրվել է բարձրագույն ռազմական խորհրդի նիստ: Վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Անկարայի «Չանկայա» պալատում ընթացող նիստը գլխավորում է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նմանատիպ նիստերը նախկինում համարվել են իսխտ գաղտնի և անցկացվել են միայն Գլխավոր շտաբի շենքում. այս նիստն առաջինն է, որ խախտում է նշված ավանդույթը: Նիստը խորհրդանշական է նաև այն առումով, որ Յըլդըրըմն առաջին անգամ է նրան մասնակցում վարչապետի պաշտոնում, իսկ Ֆիքրի Յըշըքը՝ որպես պաշտպանության նախարար:
Նիստի օրակարգում է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման հետևանքով թափուր մնացած ռազմական պաշտոններում նոր նշանակումների հարցը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



