Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սերժ Սարգսյանը հանդիպել է երիտասարդ ճամբարականների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր:

Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի եւ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

«Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում: Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ եւ Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ: Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին:

Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, որտեղ հետագայում հիմնական մասնաշենքների նորոգման աշխատանքներ կիրականացվեն, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին՝ ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ եւ երկրապահի տարբեր սերունդների ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո մասնակցել ճամբարի տարածքում Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման եւ օծման արարողությանը:

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 17-30-ը անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է ավելի քան 400 երիտասարդ՝ Երեւանից եւ Հանրապետության մարզերից: Նախագահը զրուցել է ֆորումի մասնակիցների հետ, ծանոթացել ճամբարականների պայմաններին, նախորդ օրերին անցկացված տարաբնույթ միջոցառումներին: Երիտասարդները ներկայացրել են ճամբարի այս տարվա թեման՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացվածությունը Հայաստանում: Թեմայի շրջանակներում ոլորտի մասնագետների աջակցությամբ ճամբարում կազմակերպվում են դասախոսություններ եւ մի շարք կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ ճամբարականները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, ինչպես նաեւ հնարավորություն ստանում հանդես գալու փոքրիկ ստարտափ առաջարկներով: Ճամբարի մշակութային եւ «Վիքի» ջոկատներ այցելելուց հետո, Նախագահը ծանոթացել է երիտասարդների ստարտափ նախագծերին:

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքից մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ եւս հանդիպումներ կունենա Ծաղկաձորում իրենց հանգիստն ու կրթական ծրագրերն անցկացնող երիտասարդական հավաքների մասնակիցների հետ:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ