Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում ԱՄՆ գործող վարչակազմի եւ նրա եվրոպական դաշնակիցների դիրքորոշումը չի փոխվել:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ մեկնաբանելով այդ առիթով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները:
Նրա խոսքով՝ եվրոպական գործընկերները կիսում են այդ անհանգստությունը: Հարցին, արդյո՞ք Թրամփի հայտարարություններն ԱՄՆ-ն դիվանագիտական ալիքներով քննարկել է դաշնակիցների հետ, Էռնեստը պատասխանել է, որ «նման շփումների մասին տեղեկություն չի ստացել»:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



