Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի 10 ամենաօգտակար ու առողջարար սննդատեսակները

ԼԱՅՖ
Գոջի հատապտուղներ, կոկոսի յուղ, նուշի ալյուր... Գովազդի միջոցով մեզ են հրամցնում էկզոտիկ հրաշքներ, բայց այս ամենը սուտ է։ Շատերը չեն էլ կասկածում, որ իսկապես արժեքավոր ու օգտակար կարող են լինել շատ ավելի սովորական, մատչելի ու համեմատաբար ավելի էժան սննդամթերքները։ «Plyvine Catering» բրիտանական ընկերությունը, որը մասնագիտացված է ռեստորանային ու բանկետային մատուցման վրա, կազմել է աշխարհի 10 ամենաառողջ սննդամթերքների ցանկը, որը և կներկայացնենք Ձեզ ստորև։
 

1. Կիտրոն

Մեկ կիտրոնի մեջ ավելի շատ վիտամին C կա, քան պետք է մարդու օրգանիզմին մեկ օրվա համար։ Բացի դրանից, կիտրոնն օգնում է բարձրացնել արյան մեջ օգտակար լիպոպրոեինային խոլեստերինի մակարդակն ու ամրացնում է ոսկրային հյուսվածքները։

Հատուկ օգտակարություն

Կիտրոններում առկա ցիտրուսային ֆլավոնոիդները հատուկ կենսաբանական ակտիվ միացություններ են, որոնք վիտամին C-ի հետ միասին ունեն հակաբորբոքային, ճնշումն իջեցնող, կաթվածներից պաշտպանող ու քաղցկեղի բջիջների աճը կասեցնող ազդեցություն։

2. Բրոկոլի

Մեկ միջին խուրձ բրոկոլին կապահովի Ձեզ վիտամին K-ի օրական նորմայով։ Այս վիտամինը կարևոր դեր է կատարում ոսկորների մեջ նյութափոխանակության պրոցեսներում, ինչպես նաև նպաստում է երիկամների արդյունավետ աշխատանքին։ Նույն այդ քանակությամբ բրոկոլին պարունակում է վիտամին C-ի օրական դոզայի կրկնապատիկը։

Հատուկ օգտակարություն

Օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկա և բուժում։ Սուլֆոֆրան կոչվող նյութը և ևս երկու ակտիվ բաղադրիչները, որոնք առկա են այս բանջարեղենում, ոչ միայն կանգնեցնում է քաղցկեղային բջիջների աճը (հատկապես՝ կրծքի, մաշկի ու շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ), այլև ակտիվացնում է դիմադրողականությունը, ինչն օգնում է օրգանիզմին ավելի արդյունավետ դիմակայել հիվանդությանը։

3. Դառը շոկոլադ

Օրական ընդամենը 7 գրամ շոկոլադը կօգնի նվազեցնել արյան ճնշումը։ Միայն թե հիշեք, որ իսկական դառը շոկոլադի հիմքում չի կարող լինել կաթ ու այլ կաթնամթերք. միայն կակաոյի յուղ, մաքուր կակաո ու մի քիչ շաքար, իսկ կակաոյի հատիկների պարունակությունը չպետք է լինի 70 տոկոսից քիչ։

Հատուկ օգտակարություն

Կակաոյի փոշին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են վնասակար խոլեստերինի տոկոսը և բարձրացնում օգտակար խոլեստերինինը, բարելավում են արյան շրջանառությունը ու դրական են ազդում նյարդային համակարգի վրա։ Հատկապես հաճելի է այն, որ, չնայած բարձր կալորիականությանը, շոկոլադը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից ու չի գիրացնում (եթե, իհարկե, չեք չարաշահում)։ Սակայն կոֆեինի բարձր պարունակության պատճառով դառը շոկոլադը հակացուցված է երեխաներին։

4. Կարտոֆիլ

Կարմիր կարտոֆիլի մեկ հատում այնքան ֆոլիևային թթու կա, որքան անհրաժեշտ է նոր բջիջների աճի ու առողջ զարգացման համար, և այդ քանակությունն այնքան է, որքան առկա է մեկ ափսե սպանախում կամ էլ բրոկոլիում։ Ընդհանուր առմամբ կարտոֆիլն առանց յուղի ու ճարպոտ սոուսների շատ սննդարար ուտելիք է, ու այն այնքան կալորիական չէ, որքան մսամթերքը։

Հատուկ օգտակարություն

Քաղցր կարտոֆիլի կամ էլ բատատի մեկ հատում առկա է վիտամին A-ի օրական նորմայի ութապատիկը, որն օգնում է քաղցկեղի դեմ պայքարում ու ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը։

5. Սաղմոն

Այս ձկնատեսակը օմեգա-3 ճարպային թթուների հիանալի աղբյուր է, որն օգնում է նվազեցնել դեպրեսիայի, սրտանոթային ու օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այն նաև բնական աֆրոդիզիակ է, որը կարող է բարձրացնել Ձեր սեքսուալ էներգետիկան։

Հատուկ օգտակարություն

Սաղմոնի 150 գրամանոց կտորը պարունակում է նիկոտինային թթվի օրական գրեթե ողջ նորման, որը կանխում է հիշողության կորուստն ու Ալցհեյմերի հիվանության ռիսկը։

6. Ընկույզ

Հենց այս ընկույզներն են ամենահարուստը օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք, բացի նշված օգտակար հատկություններից, նաև իջեցնում են խոլեստերինի մակարդակն ու պարզապես բարձրացնում տրամադրությունը՝ հարստացնելով ուղեղը երջանկության հորմոնով՝ սերոտոնինով։

Հատուկ օգտակարություն

Ընկույզում առկա են մեծ քանակությամբ չհագեցված պոլիթթուներ, որոնք մեր օրգանիզմը չի կարողանում ինքնուրույն արտադրել, բայց որոնք խիստ կարևոր են ուղեղի, սրտի, լյարդի ու այլ օրգանների աշխատանքի համար։ Սակայն հիշեք, որ բոլոր ընկույզները խիստ կալորիական են, այնպես որ, պետք է խիստ սահմանափակել դրանց սպառումը։ Օրինակ՝ ընկույզի պարագայում օրական նորման պետք է լինի ոչ ավելի, քան 8 հատը։

7. Ավոկադո

Ավոկադոն սննդային թելերի ու օգտակար ճարպերի հրաշալի աղբյուր է, որոնք ապահովում են աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքն ու նվազեցնում խոլեստերինի մակարդակն ու սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

Հատուկ օգտակարություն

Ավոկադոն ունի սննդարար նյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների հարուստ համատեղություն և նպաստում է մաշկի հարթեցմանը, ավելացնում է դրա առաձգականությունը, օգնում է պայքարել մաշկային բորբոքումների ու հիվանդությունների դեմ, ինչպիսիք են էկզեման ու պսորիազը։

8. Սխտոր

 
Սա հիվանդությունների դեմ հզոր մարտիկ է, որը պայքարում է բակտերիաների աճի դեմ։

Հատուկ օգտակարություն

Երբ մենք սխտոր ենք ուտում, դրա բջիջները քայքայվում են՝ առաջացնելով ալիցին, որը հզոր հակաբակտերիալ էֆեկտ ունեցող քիմիական միացություն է կամ էլ բնական հակաբիոտիկ։ Բացի դրանից, ալիցինը նվազեցնում է արյան ճնշումը։ Հարկ է իմանալ, որ ջերմային մշակման դեպքում ալիցինն արագ քայքայվում է, այնպես որ, հում սխտորն ավելի օգտակար է։

9. Սպանախ

Լյուտեինն ու զեակսատինը, որոնցով այդքան հարուստ է սպանախը, բնական հակաօքսիդանտներ են, որոնք ստիմուլացնում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։

Հատուկ օգտակարություն

Նոր գիտափորձերը ցույց են տվել, որ սպանախն ամենաարդյունավետ սննդամթերքներից մեկն է օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։

10. Լոբի և այլ լոբազգիներ

Շաբաթական ընդհամենը 4 բաժին լոբին, ոլոռը կամ էլ այլ լոբազգի կիրառելը 22 տոկոսով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու կրծքի քաղցկեղի հավանականությունը։

Հատուկ օգտակարություն

Լոբու մեջ առկա նյութերը կոմպլեքս դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա ու օգնում են արագ վերականգնել ուժերը ծանր հիվանդություններից հետո և ավելի հեշտ անցնել ռեաբիլիտացիոն փուլով։ Ի դեպ, լոբին միայն մսին է զիջում այս հարցում։ 
Մանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ինչ վտանգներ են սպառնում ՌուսաստանիցԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներՉմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանՈ՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ինչպե՞ս «փլուզվեց» ընտրական գործընթացը. փաստերԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը