Թիվ 68 երթուղու ավտոբուսում գողացել է 71-ամյա տատիկի դրամապանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, նա թիվ 68 երթուղու ավտոբուսի սրահում 71-ամյա Ֆրիդա Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սուպերմարկետի զեղչի քարտ եւ լուսանկարներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



