Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժառանգությունը դատապարտում է իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների եւ անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերին ուժգնացած հակաօրինական գործողությունների հրահանգումը, կազմակերպումն ու իրագործումը:
 
Սրա վերաբերյալ կուսակցությունը հետեւյալ հայտարարությունն է տարածել.
 
«Արհամարհելով Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդի պահանջը, քաղաքական եւ հասարակական մի շարք դերակատարների, մտավորականության, ինչպես նաեւ ի դեմս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջազգային հանրության հորդորները` հանգուցալուծել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով, դե ֆակտո իշխանությունները ընտրել են արյունահեղության ուղին, ինչը դրսեւորվեց բանակցությունների հրավիրված եւ հրազենից դավադրաբար վիրավորված Պավել Մանուկյանի, ապաեւ նրա որդու՝ Արամ Մանուկյանի դեպքում:
 
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, Երեւան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ապօրինի բերման է ենթարկվել, դաժանաբար ծեծվել է, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը. բժշկական հաստատությունում նրա մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում եւ բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի եւ մարմնի վրա: Նույն կերպ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք քաղաքացիական ակտիվիստներ:
 
Վերջապես, հուլիսի 27-ին, ընդամենը խաղաղ հանրահավաքի մասնակցելուն շտապող հարյուրավոր քաղաքացիներ կեղծ, շինծու մեղադրանքով, իբր անկարգություններին մասնակցելու համար, բերման են ենթարկվել»,- ասված է հայտարարության մեջ:
 
Բերման ենթարկվածների թվում են եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Նախախորհրդարանի եւ Հակաճգնաժամային խորհրդի մի շարք անդամներ:
 
Ինչպես հայտնում են կուսակցության մամլո-ծառայությունից, «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է գործող դե ֆակտո իշխանություններից անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր եւ դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ապաեւ վերսկսել նրանց հետ բանակցությունները՝ խնդիրը անարյուն հանգուցալուծման հասցնելու նպատակով:
 
Վերջիններս պահանջում են վերականգնել Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգի գործունեությունը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին եւ պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ եւ բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ձեւավորել ժողովրդական վստահության ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի եւ կանցկացնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին:
 
Այս հայտարարությամբ նրանք կոչ են անում համաքաղաքացիներին դուրս գալ փողոց, մասնակցել հանրահավաքներին, իրենց բողոքի ձայնն արտահայտել ընդդեմ իշխանությունների ապօրինությունների եւ թույլ չտալ իշխանություններին շարունակելու արյունահեղությունը:
 
Միաժամանակ կոչ են անում միջազգային հանրությանը՝ արձագանքել Հայաստանում դե ֆակտո իշխանությունների սանձազերծած համատարած պատժիչ գործողություններին, բռնաճնշումներին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին:
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»