Հարկային տույժը նվազեցնելու հարցը կքննարկվի Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում. Միրումյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը քննարկեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարվի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ տույժի դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս: «Ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



