ԱՄՆ–ը մտադիր է Ճապոնիային վերադարձնել Օկինավա կղզու տարածքի մի մասը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ–ը մտադիր է Ճապոնիային վերադարձնել Օկինավա կղզու տարածքի 6-րդ մասը, որը հիմա ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվում է որպես ջունգլիներում մարտերի պատրաստության ճամբար։ Դա նշանակում է, որ Վաշինգթոնը Ճապոնիայի իշխանություններին կվերադարձնի 4 հազար հա տարածք։ Ամերիկացիները Ճապոնիային նման մեծ տարածք են վերադարձնում 1972-ից հետո առաջին անգամ, փոխանցում է BBC–ն։
Հողերի վերադարձը տեղի է ունենում կղզում լարվածության աճի ֆոնին, որը ծագել էր Օկինավայաում 20-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության հետեւանքով։ Հանցագործության մեջ կասկածվում է ամերիկացի նավաստին, որը քաղաքացիական ծառայողի կարգավիճակով աշխատում էր բազայում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



