Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ապրիլյան մարտական գործողությունների բացթողումների շտկումը պահանջում է հետևողական աշխատանք. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 29-ին տեղի է ունեցել  ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին և կատարելագործման ուղիներին: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցութան շրջանակում նիստին մասնակցում էին նաև Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) հրամկազմի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մատնանշել է մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդմանը նպատակաուղղված աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը և ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, ինչպես նաև բանակային զորամիավորումների և ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Հանգամանալից անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին՝ զեկուցողները մատնանշել են հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթաց քում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական և գաղափարակադաստիարակչական պատրաստության, զինծառայողների ֆիզիկական տոկունության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման, միջանձնային կանոնադրական հարաբերությունների և իրավակարգի պահպանման ուղղությամբ: Ընդգծվել է, որ զինվորական ղեկավարման և իրավապահ մարմինների, բոլոր աստիճանների հրամանատարների կողմից զորքերում իրականացված զինվորական կարգապահության առավել բարրացմանն ուղղված համալիր միջոցառումները նպաստել են նախորդ տարվա համեմատ կարգապահական իրավախախտումների, զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը և մի շարք այլ առանձին ցուցանիշների բարելավմանը: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ հնչած զեկույցների և ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ՝ ընգծելով, որ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված դրական դրսևորումները պետք է առաջիկա աշխատանքների ուղենիշ լինեն, իսկ որոշակի, այդ թվում նաև` ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ պահանջվում է հետևողական աշխատանք:

 

Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը