Թուրքիայի ձախողված հեղաշրջման հետեւանքով կալանավորվել է 18 հազար մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտնել է ձախողված հեղաշրջման փորձից հետո 18 հազար մարդ կալանավորման մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Նա նաեւ նշել է, որ 9677 կալանավորների արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



