Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հպարտություն եմ զգում, որ շուտով երկու տղաների հայր եմ լինելու, սակայն ֆանատիզմ այդ հարցում չկա. Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը կրկին ծնողներ կդառնան

ԼԱՅՖ

Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը շուտով կրկին ծնողներ կդառնան: Life.panorama.am-ին Յուրին պատմել է բարի լուրն իմանալու եւ ընտանեկան անցուդարձի մասին.

«Շատ բարի ու երջանիկ զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ կրկին ծնողներ ենք դառնալու: Թեեւ ծնողներ դառնալու ապրումները մեզ ծանոթ էին, բայց միաժամանակ ամեն ինչ կարծես թե նորովի լիներ, մի բան կրկնվեց՝ թվում է, թե որքերդ կտրվում են գետնից ու դու ճախրում ես»,- նշեց Յուրի Իգիթխանյանը:

Դերասանների ընտանիքում կրկին որդի կծնվի.

«Մեր բալիկի սեռը հայտնելիս հետաքրքիր անակնկալ էինք կազմակերպել մեր բարեկամների եւ ամենակարեւորը ավագ որդուս՝ Սերգեյի համար: Իհարկե, հպարտություն եմ զգում, որ շուտով երկու տղաների հայր եմ լինելու, սակայն ֆանատիզմ այդ հարցում չկա: Ինձ ավելի շատ մի փաստ է ուրախացնում՝ եղբայրը եղբայր կունենա, իսկ ապագայում էլ քույրիկը քույրիկ կունենա. մենք շատ երեխաներ ենք ուզում, որ տունը լի լինի ճիչով ու ծիծաղով»,- ժպիտով նկատեց դերասանը:

Յուրին ու Անուշը դեռեւս վերջնականապես անվան ընտրություն չեն կատարել, հայրիկի խոսքով՝ տղան հետազոտությունների ժամանակ շրջված է եղել ու դեմքը ցույց չի տվել.

«Մենք դեռ չենք տեսել մեր փոքրիկ դեմքը, այդ իսկ պատճառով անվան հարցում տատանվում ենք: Իհարկե, տարբերակներ ունենք, բայց այդ մասին կհայտնենք, երբ ծնվի փոքրիկը»,- հավելեց նա:

Յուրիի խոսքով՝ երկամյա Սերգեյին արդեն իսկ պատրաստում են եղբայր ունենալու մտքին.

«Սերգեյը միշտ գերխնամքի կարիք ունի: Մենք արդեն պատրաստում ենք նրան, որ շուտով եղբայր է ունենալու, նա արդեն գիտի, որ պետք է հոգ տանել փոքրիկների մասին, կիսվել խաղալիքներով: Արդեն Անուշի փորիկին դիմելով՝ ասում է. «Մամա, լյալյա»: Մենք պատրաստ ենք ճիշտ ուղիով տանել մեր փոքրիկիներին ու նրանց երջանիկ մանկություն տալ»,- ընդգծեց դերասանը:

Ի դեպ, Յուրիի խոսքով, ինքը հոգատար հայրիկ է.

«Կենցաղային հարցերում մեզ շատ է օգնում մայրիկս, բայց ես հոգատար եւ գլուխ չպահող հայրիկ եմ, սիրով զբաղվում եմ մանկական հարցերով: Քանի որ աշխատանքս երեկոյան է սկսվում, օրվա առաջին ժամերն անցկացնում եմ երեխայի ու Անուշի հետ»,- նկատեց նա:

Անդրադառնալով աշխատանքային ծրագրերին՝ Յուրի Իգիթխանյանը նշեց.

«Գործնական ծրագրերը շատ են, պետք է ակտիվ աշխատել, որ փոքրիկները լավ ապրեն: Այս շրջանում նկարահանվում եմ հեռուստասերիալում, գեղարվեստական ֆիլմում, սակայն նույն ակտիվության մասին չեմ կարող խոսել թատերական կյանքի մասին, քանի որ թատրոնը դեռեւս չկա իմ կյանքում: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ առողջություն լինի, մնացած ամեն ինչ դրանից է կախված»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Անհապաղ լքե՛ք Իրանը․ ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանՌուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրանցի վարորդը Կապան-Տաթև ավտոճանապարհին «Volvo» կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր Մբապեն գոլերի քանակով գերազանցել է Ռոնալդոյին Ինչպես են մայրն ու փոքրիկը փողոցի փլուզման պատճառով ընկնում գետնի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ զինանշանի մասին օրենքում փոփոխություն է առաջարկվում. մանրամասներ Հրդեհ` Դարպաս բնակավայրում Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՄհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի նիստին ԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր Լայեն Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն Բայրամով Վանաձորի 54-ամյա, Արարատի 45-ամյա և Երևանի 49-ամյա բնակիչները Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ Հայրն իր 2 տարեկան տղային նետել է 2-րդ հարկի պատուհանից՝ նրա կյանքը փրկելու համարՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Իրանի ռազմական դոկտրինը կարող է վերանայվել՝ հակառակորդների գործողություններին ի պատասխան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը «Ռեալ»-ն ու «Բետիս»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ Զելենսկին հայտարարել է, որ Պենտագոնը հետաձգել է 48 Patriot հրթիռների մատակարարումը Արարատի գյուղերից մեկի դպրոցում 11-ամյա աշակերտը սեռական գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան Բայրամովի ուղերձը Հայաստանին․ պետք է արագացնել «Թրամփի ուղու» գործարկումը Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը Ռուբլին էժանացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 25-ի դրությամբ Սիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ այս վերջին ընտրությունների ժամանակ․ աշխարհը գոհ չէր արդյունքներից․ Թրամփ Չենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութՆավթի գներն աճել են ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն ոչ-ոքի խաղացին, «Բետիս»-ը հաղթեց «Սլովան»-ին Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ովԱյվազովսկու «Վենետիկը գիշերով. Սան Ջորջո Մաջորե» նկարը վաճառվել է 1,4 մլն դոլարով 43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել էԹրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավի ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջը «Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին Իսրայելի ընդդիմության առաջնորդն առաջին կոալիցիոն համաձայնագիրն է կնքել՝ կառավարության ձևավորման նպատակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին