Վրաստանում ՃՏՊ-ի հետեւանքով օտարերկրյա զբոսաշրջիկներ են տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի արեւմուտքում՝ Զուգդիդիի շրջանում, օգոստոսի 22-ին միկրոավտոբուս է շրջվել, որում 11 օտարերկրյա զբոսաշրջիկ եւ 2 ուղեկցորդ է եղել: Այս մասին տեղեկացրել է երկրի Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Ավտոբուսը բախվել է բետոնե սյանն ու շրջվել: Վթարի հետեւանքով բոլոր ուղեւորներն ու վարորդը վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են Զուգդիդիի հիվանդանոց:
Բժիշկների տեղեկացմամբ, տուժածներից 3-ը ծանր վիճակում են, արդեն անհետաձգելի վիրահատություն են կատարում: Նախնական տվյալներով, զբոսաշրջիկները 9 երկրի քաղաքացիներ են: Նրանց ազգությունն ու այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



