Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ես մտահոգությամբ եմ հետեւում անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով ժողովրդավարական նորմերը եւ ստանդարտները: Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս վտանգավոր իրավիճակի հետ, վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի ուժը պետք է հաղ թեն: Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



