ԵՄ երկրների խորհրդարանների ղեկավարները հոկտեմբերին կհանդիպեն Բրատիսլավայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրատիսլավայում հոկտեմբերի 6-7-ը կկայանա ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամմբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սլովակիայի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչ Էվա Կլիսկան: Հուլիսի 1-ից Սլովակիան նախագահում է Եվրամիությունում:
«Սլովակիայի մայրաքաղաքը հոկտեմբերի 6-7-ին կընդունի Bratislava Parliamentary Summit-ը»,- ասել է Կլիսկան:
Հանդիպման նախաձեռնողը Սլովակիայի խորհրդարանի ղեկավար Անդրեյ Դանկոն է: Հրավեր է ուղարկվել 41 պատվիրակության, ինչպես նաեւ առանձին հրավեր՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին:
Նախատեսվում է քննարկել Եվրոպայի համար արդիական հարցեր, այդ թվում՝ Եվրամիության եւ եվրոպական երկրների շարքային քաղաքացիների միջեւ առաջացած անդունդի հաղթահարման խնդիրը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



