Նորահարսի հայրը ցնցվել է՝ տեսնելով դստեր թեւի հսկայական դաջվածքը
ՖՈՏՈԲոլոր նորահարսները երազում են ապշեցնող եւ ցնցող տեսք ունենալ իրենց հարսանեկան արարողության ժամանակ, բայց Էմի Դավիդսոնի դեպքում ցնցվել է նրա հայրը։

28-ամյա բրիտանուհին երկար տարիներ թաքցրել է հորից, որ իր աջ թեւը ամբողջության գունավոր դաջվածքներով է պատված, քանզի քաջ գիտակցում էր՝ հայրը դեմ էր լինելու դրան։

Բայց բոլոր գաղտնիքներն էլ մի օր բացահայտվում են։ Երբ Էմին որոշել է ամուսնանալ եւ ծնողների հետ գնացել է զգեստ ընտրելու, հայրը նկատել է նրա դաջվածքն ու ապշել։


Եվ քանի որ Էմին գուշակում էր հոր արձագանքը, աղջիկն ի վերջո ընտրել է երկարաթեւ զգեստ եւ երկար քող, որոնք կթաքցնեն 28-ամյա բրիտանուհու երիտասարդ տարիներին արված դաջվածքը։


Աղբյուրը՝ Daily Mail
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



