Կասիլյասն ու Դել Բոսկեն արագ կարգավորեցին բոլոր խնդիրները. Ինյեստա
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` դարպասապահ Իկեր Կասիլյասի և ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի միջև եղած բոլոր խնդիրները կարգավորվել են:
«Սկզբում զարմացա Կասիլյասի և Դել Բոսկեի վիճաբանությունից: Սակայն նրանք արագ կարգավորեցին բոլոր խնդիրները: Նրանք բավականին երկար ժամանակ են ճանաչում միմյանց: Կարծում եմ` փոխադարձ հարգանք կա:
Իսկ վիճաբանություններն անխուսափելի են ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Երբեմն մենք չենք հասկանում միմյանց, սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ իր տեղն է ընկնում»,- ասել է Ինյեստան:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



