Չինաստանում լայնամասշտաբ հակաահաբեկչական զորավարժություններ են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը շաբաթ օրը խոշորագույն հակաահաբեկչական զորավարժություններ է իրականացրել երկրի հարավում գտնվող Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վկայակոչելով «Սինխուա» գործակալությունը, զորավարժություններ իրականացվել են Չունցզո քաղաքային շրջանում: Գործակալության տվյալներով` զորավարժություններին ավելի քան 3000 մարդ է մասնակցել, այդ թվում` հանրային անվտանգության վարչության, ազգային զինված ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Չինաստանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ դեմ է ահաբեկչության ցանկացած դրսևորմանը:
Համաչինական ժողովի մշտական հանձնաժողովը 2015-ի դեկտեմբերի 27-ին ընդունել է երկրի պատմության մեջ առաջին հակաահաբեկչական օրենքը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



