Մյունխենում ռումբի մասին հաղորդագրությունից հետո տարհանել են առևտրի կենտրոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆRIA Novosti-ի փոխանցմամբ` Մյունխենի երկաթուղային կայարանը և առևտրի կենտրոնը տարհանել են պայթյունի վտանգի մասին հաղորդագրությունից հետո: Այդ մասին ասված է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջում:
«Ներկա պահին տարհանվել են Փազինգ երկաթուղային կայարանը և առևտրի կենտրոնը: Դա կատարվել է անվտանգության միջոցներից ելնելով` հաղորդագրություն ստանալուց հետո»,- գրված է հրապարակման մեջ:
Նաև հաղորդվում է, որ հայտնաբերվել է կասկածելի առարկա, որը այժմ հետազոտվում է:
Իրավապահները բնակչությանը խնդրել են պահպանել հանգստություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



